ԱԳՆ հայտարարությունը՝ ադրբեջանական վերջին սադրանքի մասին
ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման վերաբերյալ:
«Սեպտեմբերի 28-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։
Ադրբեջանի կողմից ձեռնարկված հերթական սադրանքը, որը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ սեպտեմբերի 13-ի մեկնարկած լայնածավալ ագրեսիայի շարունակությունն է, բացահայտ արհամարհանք է միջազգային հանրության և ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունների կողմից հնչեցված կոչերին՝ պահպանելու ձեռք բերված հրադադարի ռեժիմը։ Սա վերահաստատում է հայկական կողմի ահազանգերն առ այն, որ Ադրբեջանը պատրաստվում է շարունակել ուժի կիրառման ու առավելապաշտական իր քաղաքականությունը։
Ավելին, Ադրբեջանի նմանօրինակ սադրանքը նպատակ ունի ձախողելու երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի կազմակերպման շուրջ քննարկումներ են ընթանում։
Ստեղծված իրավիճակում հորդորում ենք միջազգային հանրությանը գործուն քայլերի իրականացմամբ ու համապատասխան մեխանիզմների գործարկմամբ ճնշում գործադրել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա՝ հրադադարի ռեժիմը խստագույնս պահպանելու, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը լքելու ու նոր ագրեսիաները կանխելու համար։
Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ կանոնադրությամբ սահմանված բոլոր միջոցներով շարունակելու է պաշտպանել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Որևէ «արտատարածքային միջանցքի մասին» խոսք լինել չի կարող. Օվերչուկը՝ Հայաստանի և Ադրբեջանի ապաշրջափակման սկզբունքների մասին
Փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում խոսք չկա և չի կարող լինել որևէ «արտատարածքային միջանցքի» մա...
Մեկնարկել է Միրզոյան -Բայրամով հանդիպումը
Ժնևում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հա...
Արմեն Գրիգորյանը մեկնում է ԱՄՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 26-ից գտնվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում: Այս մասի...
Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններն անընդունելի են. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վեհափառ Հայրապետի հր...