ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է առաջարկում Քոչարյանը` ստեղծված ծանր իրավիճակում
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով ստեղծված իրավիճակից ելքերի եւ ծանր որոշումների մասին 3 հիմնական կետ առանձնացրեց, դա է ` հանրային կոնսոլիդացիան, բանակն ու միջազգային համագործակցության ճարտարապետությունը: Ըստ Քոչարյանի տարածաշրջանում Սյունիքը հետաքրքիր է Իրանին, ուստի պետք է աշխատել այդ ուղղությամբ: Ըստ նրա, այդ ուղղությամբ գրեթե ոչինչ չի արվել:
«Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար առաջին քայլը հանրային կոնսոլիդացիան է, առանց սրա ոչինչ չի ստացվելու։ Ինչ մտքեր են հնչեցնում հիմա՝ միավորվենք ծանր որոշում կայացենլու համար։ Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա, կապիտուլյացիայի համար պետք է հակառակը՝ դեկոնսոլիդացիա։ Հասկանո՞ւմ եք, այս պարզ ճշմարտություններն իրար խառնելը, չեմ հասկանում դա չգիտակցելով է արվում, թե նպատակադրված։ Կապիտուլյացիան առաջացնում է անզորության զգացում, սա է միգուցե պետք այսօր այն մարդկանց, ովքեր կոչ են անում կոնսոլիդացվել կապիտուլյացիայի համար։
Ավելի խորը պարզաբանեմ․ խնդիրը լուծելու համար, նախ այն պետք է ախտորոշես, և չեզոքացնես։ Հիմա մեզ ասում են՝ միավորվել պրոբլեմի շուրջ։ Մեր նպատակը ո՞րն է, փրկել Հայաստանը՞, թե՞ փրկել Հայաստանի պրոբլեմը։ Եվ սա բացարձակ ճշմարտություն է ոչ միայն բժշկության մեջ, կա ուռուցք՝ հեռացնել։ Կոնսոլիդացիա պետք է լինի ժողովրդից կամք պահանջող նպատակների համար։ Իշխանափոխությունն իմպերատիվ պահանջ է»,–ասաց Ռոբերտ Քոչարյանը»,- հավելեց Քոչարյանը։
Քոչարյանը երկրորդ կարևոր քայլը բանակի հզորացումն է համարում, բանակը զինելն ու կարևորելը: Նա խոսեց նաև բանակի մասին։ Նախագիծը, որով առաջարկվում է 24 միլիոն դրամ վճարելու դիմաց 4-5 ամիս ծառայություն անցնել, նա քայքայիչ որակեց։
Երրորդ կարևոր կետը դա միջազգային համագործակցային ճարտարապետությունն է: Ըստ Քոչարյանի Սյունիքը տարածաշրջանում հետաքրքիր է Իրանին, ուստի պետք է աշխատել այդ ուղղությամբ: Ըստ նրա, այդ ուղղությամբ գրեթե ոչինչ չի արվել: ՀԱՊԿ-ից դուրս գալու խոսակցություններին անդրադառնալով ասաց` դա կլիներ ևս մեկ հիմարություն:
Նա վստահ է, հնարավոր է համոզել ՌԴ-ին, որ ՀՀ-ին պետք է համագործակցել Իրանի հետ, այդ մասին փորձել պայմանավորվել նաև ԱՄՆ-ի հետ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նրանք Հայաստանը ճանաչեցին Ադրբեջանի մաս». պատգամավորները շտապեցին ուղղել Փաշինյանին
«Մարդիկ կան, որ մեզ մեղադրում են Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ: Ես ուզում եմ հստակ արձանագրել՝ արդյոք Հայաստա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ կերպարը վախեցրեց ժողովրդի մի մասին. Քոչարյան
«Հայաստան» դաշինքը հրապարակել է տեսանյութ ՀՀ երկրորդ նախագահի և քաղաքացիների միջև տեղի ունեցած փակ հանդիպումից։ Հրապարակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը` Փաշինյանի, Էրդողանի և Ալիևի հանդիպումից
Հրապարակավել են առաջին կադրերը` Պրահայից: Կադրերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կանգնած ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ վնաս է հասցել «Հյուսիսային հոսք»-ի պայթյունը և ի՞նչ քայլեր են ձեռնարկվել. մանրամասներ
Շվեդիայի սեյսմիկ կենտրոնը հզոր ստորջրյա պայթյուններ է գրանցել «Հյուսիսային հոսք»-ից գազի արտահոսքի շրջանում։ Նախազգուշաց...