Երևան 6°C

USD - 395.53 EUR - 393.43 RUB - 6.42

Միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել և այն պետք չէ սկսել․ Ստոլտենբերգը դիմել է Պուտինին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին սպառնացել է  ծանր հետևանքներով, եթե վերջինս Ուկրաինայում միջուկային զենք օգտագործի:

Ինչպես գրում է Daily Mail-ը, նա նախազգուշացրել է, որ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի ցանկացած օգտագործումն անընդունելի է և ասել է, որ միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել։

«Միջուկային զենքի ցանկացած կիրառում բացարձակապես անընդունելի է, այն ամբողջովին կփոխի հակամարտության բնույթը, և Ռուսաստանը պետք է իմանա, որ միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել և այն պետք չէ սկսել: Երբ մենք կրկին ու կրկին տեսնում ենք միջուկային հռետորաբանությունը Ռուսաստանից, նախագահ Պուտինից, դա մի բան է, որին մենք պետք է լրջորեն վերաբերվենք, և, հետևաբար, մենք հստակ ուղերձ ենք հաղորդում, որ դա ծանր հետևանքներ կունենա Ռուսաստանի համար», - ասել է Ստոլտենբերգը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի մասնակի մոբիլիզացիայի վերաբերյալ հեռուստաուղերձն ավարտելուց հետո ասել է, որ Արևմուտքը փորձում է Մոսկվային շանտաժի ենթարկել միջուկային զենքով:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մղում է Կիևին ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածք տեղափոխել, արդեն կիրառվում է միջուկային շանտաժ:

 

Տեսանյութ