Երևան 6°C

USD - 395.53 EUR - 393.43 RUB - 6.42

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում զինված հարձակում է իրականացվել Մերսինի ոստիկանական բաժանմունքի վրա

Թուրքիայի Մերսին քաղաքում ոստիկանության շենքի վրա զինված հարձակում է տեղի ունեցել, կա զոհ և վիրավոր։ A Haber հեռուստաալիքի հաղորդմամբ՝ իշխանությունները կատարվածն ահաբեկչություն են որակել։ 

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 23։00-ի սահմաններում (երևանյան ժամանակով կեսգիշերին) Մերսին քաղաքի Մեզիթլի թաղամասում։ Անհայտ անձինք զինված հարձակում են իրականացրել ոստիկանության բաժանմունքի վրա։ Հաղորդվում է նաև պայթյունի մասին, որն իրականացվել է հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով։

 

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքով՝  ահաբեկրության հետևանքով զոհվել է մեկ ոստիկանը։ Եվս մեկը ծանր վիրավորումներ է ստացել։ 

 

«Արդեն հայտնի է՝ որ ահաբեկչական կազմակերպությունն է կանգնած դրա հետևում», - ՆԳ նախարարի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։ 

Տեսանյութ