Երևան 6°C

USD - 395.53 EUR - 393.43 RUB - 6.42

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տոկիոյում զանգվածային բողոքի ցույցեր են նախկին վարչապետի պետական հուղարկավորության դեմ

Տոկիոյում զանգվածային բողոքի ցույցեր են երկրի նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղարկավորության արարողության դեմ։ Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ կառավարության որոշման հետ իրենց անհամաձայնությունը հայտնելու, գրում է ՌԻԱ Նովոստին։

 

Ուղղաթիռից արված կադրերում երևում է, թե ինչպես են հավաքվածներն իրավապահների հսկողողւթյան ներքո քայլում Nippon Budokan մարտարվեստի սրահի մոտ գտնվող փողոցներով։ Հենց այս սրահում էլ ավելի ուշ նախատեսվում է անցկացնել սպանված նախկին վարչապետի պետական հուղարկավորությունը։

 

Ցուցարարներից շատերի ձեռքին «Դեմ ենք պետական հուղարկավորությանը» և «Չեղարկեք հուղարկավորությունը» գրությամբ պաստառներ են։ Որոշ ակտիվիստների ոստիկանները շրջապատել են ու փորձում են դուրս բերել ամբոխի միջից։

 

Հիշեցնենք, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն  սպանվել է Ճապոնիայի Նարա քաղաքի փողոցներում նախընտրական հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս։ Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 8-ին։ Աբեն 67 տարեկան էր։ Քաղաքական գործչի մարմինը դիակիզվել է հուլիսի 12-ին։

Տեսանյութ