Ես Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հնարավորություն չեմ տեսնում. Աղազարյան
Երբ իշխանությունն առաջ է քաշում խաղաղության օրակարգը, իսկ ընդդիմությունն իր հսկայական ռեսուրսներով դեմ է դուրս գալիս եւ ուզում է իշխանություններին հեռացնել ու չի ստանում անհրաժեշտ աջակցություն, դա ապացուցում է, որ հասարակությունը համախմբված է իշխող ուժի օրակարգի շուրջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Բա էլ միասնականությունը ոնց է լինում, ոնց կարող է այս կամ այն հարցի շուրջ բոլորն ունենան նույն տեսակետն ու կարծիքը: Դա բացառված է: Միասնականությունը այդ կարծիքների բազմազանության մեջ ծնվում է այն, որը ճնշող մեծամասնության համար ընդունելի է: Շատերին դուր չի գալիս իմ վարած քաղաքականությունը, շատերը մեր թիմի գործողություններում լիքը սխալներ են տեսնում, բայց միեւնույն է, մարդկանց մեծամասնությունը կանգնած է այն գծի կողքը, որը մենք իրականացնում ենք,-ասաց նա:
Աղազարյանը հայտարարեց, որ ինքն անձամբ չի տեսնում խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորություն. «Որովհետեւ այդ պայմանագրի մեջ առաջին կետը պետք է լինի, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանը մտել է մեր սուվերեն տարածք, եթե այս խնդիրը չլուծվի, մենք ո՞նց կարող ենք խաղաղության պայմանագիր ստորագրել»:
Նմանատիպ հոդվածներ
Արմեն Գրիգորյանը մեկնում է ԱՄՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 26-ից գտնվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում: Այս մասի...
Որևէ «արտատարածքային միջանցքի մասին» խոսք լինել չի կարող. Օվերչուկը՝ Հայաստանի և Ադրբեջանի ապաշրջափակման սկզբունքների մասին
Փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում խոսք չկա և չի կարող լինել որևէ «արտատարածքային միջանցքի» մա...
Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ տարածքային ամբողջականության վերականգնման հարցում
Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Վահե Գևորգյանը հանդ...
Արարատ Միրզոյանն ու Ջո Բայդենը կարճ զրույց են ունեցել
Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասն...