Հասարակություն

Էրդողանն ու Ալիևը հայերին անվանում են «սրի մնացորդներ». ֆրանսիացի պատգամավոր

Էրդողանն ու Ալիևը հայերին անվանում են «սրի մնացորդներ». ֆրանսիացի պատգամավոր

Ֆրանսիայի Սենատի պատգամավոր Վալերի Բուայեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակում պատասխանել է ֆրանսիական cnews.fr-ի հարցերին ու դատապարտել Էրդողանի ցեղասպանական ծրագիրը, փոխանցում է News.am-ը։ 

«Այն, ինչ ուզում են անել Ալիևը և նրա դաշնակից Էրդողանը, գործն ավարտին հասցնելն է, նրանք հայերին անվանում են «սրի մնացորդներ» և ցանկանում են ավարտին հասցնել ցեղասպանությունը»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է Վալերի Բուայեն։ 

Ավելի վաղ նա Facebook-ի իր էջում գրել էր. ««Հրավիրում եմ Ֆրանսիային եվրոպական և միջազգային կառույցների հետ մեծ շարժում սկսել Հայաստանի համար: Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկված Ուկրաինայի և Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկված Հայաստանի միջև երկակի ստանդարտներ չեն կարող լինել»: 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից