Հասարակություն

Արևմտյան երկրները կարող են հրաժարվել Ուկրաինային զենքի մատակարարումների հետագա ավելացումից

Արևմտյան երկրները կարող են հրաժարվել Ուկրաինային զենքի մատակարարումների հետագա ավելացումից

Արևմտյան երկրները կարող են հրաժարվել Ուկրաինային զենքի մատակարարումների հետագա ավելացումից, գրում է Bloomberg-ը։ 


Վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյային՝ հրատարակությունը նշում է, որ սպառազինությունների մատակարարումների կտրուկ աճը կամ նոմենկլատուրայի ընդլայնումը քիչ հավանական է։ Պատճառն այն է, որ ԱՄՆ-ը զգուշավոր է, իսկ Եվրոպայի հիմնական զենքի պաշարները սպառվում են: 


Հրատարակության տվյալներով՝ այժմ անհավանական է թվում, որ ԵՄ-ն Կիևին կրկին կմատակարարի ծանր սպառազինություն։ Օրինակ՝ Leopard տանկերն ուկրաինական կողմին փոխանցելու համար պետք է ստանալ Բեռլինի համաձայնությունը։ 


Նշենք, որ Գերմանիայի իշխանություններն այդ համաձայնությունը դեռ չեն տվել։ Միաժամանակ, ըստ գործակալության աղբյուրի, այս տեխնիկայի արտահանման հարցում թույլատվություն նույնպես չի եղել։ Բացի այդ, Իտալիայում ընտրությունների և ֆինանսական միջոցների բացակայության պատճառով Ուկրաինային օգնություն տրամադրելը հանվել է այս երկրի կառավարության առաջնահերթությունների ցանկից։ 


Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ 
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 215-րդ օրը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250