
Ռուս հաքերները հանրայինացրել են ուկրաինական հետախուզության 1500 աշխատակցի տվյալներ

RaHDIt («Չար ռուս հաքերներ») հաքերային խումբը Nemesis կայքում տեղեկատվություն է տեղադրել Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ավելի քան 1500 աշխատակիցների մասին։
Տեղեկության արդիականությունը հաստատել է իրավապահ մարմիններում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։ Մասնավորապես, սրանք երկու տասնյակ երկրներում դեսպանատների քողի տակ գործող հետախուզության ներկայացուցիչների տվյալներն են։ Ցուցակում ընդգրկված են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Լեհաստանը, որոնք ակտիվորեն աջակցում են Ուկրաինային, ինչպես նաև ավելի զուսպ դիրքեր գրավող պետություններ՝ Ադրբեջանը, Արգենտինան, Հունգարիան, Հունաստանը, Իրաքը, Հարավային Աֆրիկան, Տաջիկստանը և այլն։
Բացի այդ, հաքերները հրապարակել են ՄԱԿ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի գրասենյակներում աշխատող ուկրաինական հետախուզության աշխատակիցների տվյալները, ինչպես նաև գաղտնազերծել են ուկրաինական SVR ստորաբաժանումների ավելի քան 40 վայրեր, այդ թվում՝ մեկ գաղտնի ուսումնական հաստատություն։
Ինչպես պարզաբանել են հաքերները, նրանք մուտք են գործել արտաքին գործերի նախարարության և Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայության աշխատակիցների տվյալների բազա, համեմատել դրանք և գտել համընկնումներ։