Ես առաջինն եմ ասել, որ Հայաստանը կապիտուլիացիայի է ենթարկվել. Տեր-Պետրոսյան
Աշխարհում չկան երկու հարևան պետություններ, որ հաշտության պայմանագիր չունեն, այո՛ դա կապիտուլիացիայի պայմանագիր է, մեզնից ավելի հզոր երկրներն են կապիտուլիացիայի ենթարկվել։ Ես առաջինն եմ ասել, որ Հայաստանը կապիտուլիացիայի է ենթարկվել... Ճապոնիան չի՞ նվաստացել, կապիտուլիացիայի ենթարկվել, ի՞նչ կա էդտեղ. դա մեր ցանկությունը չի եղել, հանգամանքներն են բերել դրան: Այս մասին հանրայինի եթերում հայտնել է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերակատարմանը, ապա նախկին նախագահն ասել է, որ Ռուսաստանի հետ հետ շատ ավելի նորմալ, կոնստրուկտիվ հարաբերություններ կլինեին, եթե չլիներ այս նոր իրողությունը՝ ռուս-ուկրաինական պատերազմը, հիմա ամեն ինչ է խառնվել:
«Մեզ համար շատ ավելի վտանգավոր վիճակ է ստեղծվել։ Ռուսաստանն այստեղ դեր ուներ և միշտ կատարել է, եթե 30 տարի պրոցեսը սառեցվեց, Ռուսաստանն էր հիմնական դերակատարը»,-ասել է նա:
Իր խոսքով՝ Արցախի հարցն արդեն լուծվել է. «Կներեք, չեմ ուզում հուսահատեցնել մարդկանց, ոչ թե էն առումով, որ լուծվել է, այլ Հայաստանն այլևս ոչ մի խոսք չունի Արցախի հարցում, չկա Հայաստանը, Արցախում դերակատար չէ։ Միակ բանը հումանիտար օգնությունն է, շինարարությունը, տնտեսության վերականգնումը։ Բանալին ՌԴ ձեռքում էր մինչև այս պատերազմը, հիմա Ռուսաստանն ինքը էնքան խնդիրներ ունի, որ այդ բանալին կորցրել է։ Հիմա դուք Ռուսաստանից ինչ-որ ակնկալիք կարո՞ղ եք ունենալ, հիմա շատ վտանգավոր վիճակ է, այսպիսի վտանգավոր վիճակ չի եղել։ Գուցե կարելի է ասել, որ Կարիբյան ճգնաժամից հետո սա տասնապատիկ ավելի մեծ ճգնաժամ է»,-ասել է Տեր-Պետրոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Արմեն Գրիգորյանը մեկնում է ԱՄՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 26-ից գտնվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում: Այս մասի...
Որևէ «արտատարածքային միջանցքի մասին» խոսք լինել չի կարող. Օվերչուկը՝ Հայաստանի և Ադրբեջանի ապաշրջափակման սկզբունքների մասին
Փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում խոսք չկա և չի կարող լինել որևէ «արտատարածքային միջանցքի» մա...
Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ տարածքային ամբողջականության վերականգնման հարցում
Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Վահե Գևորգյանը հանդ...
Արարատ Միրզոյանն ու Ջո Բայդենը կարճ զրույց են ունեցել
Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասն...