ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոնալդուի քիթը կոտրվել է խաղի ժամանակ

 Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կոտրել է քիթը Ազգերի լիգայի Չեխիայի դեմ խաղի ժամանակ։

Միջադեպը տեղի է ունեցել Պրահայում կայացած հանդիպման առաջին կեսում։ Չեխ դարպասապահ Տոմաշ Վաչլիկը, գնդակը դուրս մղելով տուգանային հրապարակից, բախվել է 37-ամյա պորտուգալացուն։ Բժիշկներն օգնել են Ռոնալդուին՝ դադարեցնելով քթից արյունահոսությունը, ապա նա շարունակել է մասնակցել հանդիպմանը։

 

Առաջին խաղակեսից հետո Պորտուգալիայի հավաքականը առաջ է մղել հաշիվը՝ 2:0։ Գոլերը խփել են Դիոգո Դալոտը և Բրունո Ֆերնանդեսը։