«Կարմիր Խաչը» հաստատում է. ադրբեջանական կողմը Հայաստանին փոխանցել է զինծառայողների մարմիններ
Ադրբեջանական կողմը Հայաստանի իշխանություններին փոխանցել է զինծառայողների մարմիններ։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Կարմիր միջազգային կոմիտեն մասնակցել է համապասխան գործողություների որպես միջնոդ, որի ընթացքում ադրբեջանական կողմը ՀՀ իշխանություններին է փոխանցել զինծառայողների մարմիններ»,֊ասել է նա՝ միևնույն ժամանակ այլ մանրամասներ չհայտնելով:
Նշենք, որ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել ևս 6 ՀՀ զինծառայողի մարմին:
Սեպտեմբերի 17-ին Հայաստանին էր փոխանցվել 32 զոհված զինծառայողի մարմին:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է կատարվել Շաքիի գյուղում, և ովքեր են եղել գյուղ ներթափանցած անձինք. մանրամասներ
Սույն թվականի ՝սեպտեմբերի 17-ին ,ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ժամը՝ 14։40-ին գյուղում գործող խանո...
Տուապսեի շրջանից զորակոչվածների 90%-ը հայե՞ր են. ինչ փաստաթուղթ է տարածվում
Համացանցում տարածվել է փաստաթղթի լուսապատկեր, որում ներկայացված է Ռուսաստանի Տուապսե շրջանից զորակոչված ՌԴ քաղաքացիների...
Ադրբեջանը ականանետերով և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր. ՀՀ ՊՆ
Սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինա...
Սրաշենի կողմից վիրավոր ունենք. Ներքին Հանդի գյուղապետ
Լսել եմ մեկ վիրավորի մասին՝ Սրաշենի կողմից: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասել է Ներքին Հանդի գյուղապետ Խաչատուր Բ...