ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 65 կիլոմետրանոց խցանում՝ Լարսի անցակետում․ մեծ թվով հայեր կան․ ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել Լարսում գտնվող մեր հայրենակիցներից։ Մասնավորապես՝ Հյուսիսային Օսեթիայի անցակետի տարածքից մեզ են զանգել մի խումբ հայեր և նշում են, որ արդեն մի օր է չեն կարողանում հատել սահմանը և վերադառնալ Հայաստան։
«Հայկական համարանիշներով մոտ 400 մեքենա է կանգնած սահմանին։ Կանգնեցրել են ու ոչինչ չեն ասում։ Մեզ մոտ եղած սնունդն էլ արդեն վերջացել է, տարածքում մի քանի փոքր խանութներ կան, որտեղ եղած ուտելիքները սպառվեցին արդեն»,- նշեց մեզ ահազանգած քաղաքացիներից մեկը։
Ճշտող հարցին՝ միայն հայկական համարանիշներով մեքենաները չեն կարողանում առաջ գնալ, թե մյուսներն էլ, նշեց․ «Ուրիշ երկրների համարանիշերով մեքենաներ կան, ուղղակի հայերինը ավելի մեծ թիվ է կազմում։ Որպեսզի լավ պատկերացնեք՝ այս պահին 65 կիլոմետրանոց հերթի մեջ կանգնած ենք»։
Ըստ Auroranews-ի ձեռքի տակ եղած տվյալների՝ սահմանային անցակետը փակ չէ, պարզապես ռուսական կողմը խիստ ստուգումներ է իրականացնում, քանի որ մասնակի մոբիլիզացիայի մասին հայտարարելուց հետո շատերը փորձում են լքել ՌԴ տարածքը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջերմուկում դիմավորում են շրջափակման մեջ գտնված զինվորներին․ Hraparak
Ջերմուկում դիմավորում են շրջափակման մեջ գտնված զինվորներին։ Այս մասին գրել է Hraparak-ը։ Հիշեցնենք` Ադրբեջանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տեսել եմ այն, ինչ չեմ ցանկանա, որ ոչ մեկ տեսնի»․ Ջերմուկի ճոպանուղում տնօրենը մանրամասներ է պատմում․ Aravot
«Տեսել եմ այն, ինչ չեմ ցանկանա, որ ոչ մեկ տեսնի»,- «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում այսպես է հիշում սեպտեմբերի 12-ի լույ...
Ադրբեջանցիներն են տեսանյութը մոնտաժել․ մանրամասներ՝ Եռաբլուրում նկարահանված տեսակադրերի մասին
Ավելի վաղ հայտնել էինք, որ վերջին ժամերին համացանցում ակտիվորեն մի տեսանյութ է տարածվում, որը նկարահանվել է Եռաբլուրում։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասֆալտը քերվել է, երթևեկության մի ուղղությունը տեղ-տեղ փակվել է ու վերջ․ ահազանգ
Լրագրող Արփի Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Թե բա միջպետական ճանապարհ է (Աշտարակ֊Ե...