Մանրամասներ` երեկ սահմանին հնչած կրակոցների և վիրավորում ստացած զինծառայողի մասին
Սեպտեմբերի 20–ի երեկոյան Սյունիքի մարզի Սրաշեն բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների հետեւանքով հայկական կողմը մեկ վիրավոր ունի։ Տեղեկությունը Nеws-ի հետ զրույցում հաստատեց Ներքին Հանդ բնակավայրի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ վիրավորը թեթեւ վնասվածքներ է ստացել։
Վիրավորում ստացածը Երկրապահ կամավորականների միությունից է։ Տեղեկությունը լրատվականի հետ զրույցում հաստատեց ԵԿՄ–ի մամուլի պատասխանատու Լիլիա Պողոսյանը։
«Նա շարունակում է բուժում ստանալ, վիճակը գնահատվում է նորմալ»,– հայտնեց Պողոսյանը։
Նշենք, որ Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանն այսօր՝ սեպտեմբերի 21–ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սրաշենի ուղղությամբ կրակոցների հետեւանքով վիրավոր ունենալուն, ասել է, որ «հակառակորդի կողմից կրակոցի հետեւանքով վիրավոր ունենալու դեպքում նախարարությունը հաղորդագրություն է տարածում»։
Պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդել էր, որ սեպտեմբերի 20-ին, որոշակի պարբերականությամբ, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ:
Նմանատիպ հոդվածներ
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհը պետք է իմանա Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին
Մենք չէինք ուզում հրապարակել հայ ռազմագերիների գնդակահարության և զինվորների մարմինների խաշտանգման կադրերը` գիտակցելով, ո...
ՊՆ-ն` գերիների գնդակահարության տարածվող կադրերի մասին
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները գնդակահարում հայ ռ...
ԱՀԱԶԱՆԳ. Կարմիր բերետավորները ծեծել են լրագրողին, հեռախոսից ջնջել տեսանկարահանածը. Аravot
Լրագրող Արթուր Հայրապետյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել սեպտեմբերի 15-ին ոստիկանների կողմից ծեծի ենթար...
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Սեպտեմբերի 25-ի ժամը 10:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխու...