«Սրանք մեր C 300- ների հետ կապված որոշ հատվածներն են․ մնում է մեծ գրություն խփեն` «արի ինձ խփի, սիրելի Բայրաքթար»․ Վահրամ Միրաքյան
Գործարար Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Երբ ծառայում էի, միշտ զարմանում էի, թե ինչու զինտեխնիկայի, զինամթերքի պահեստները գետնի տակ, բունկերներում չեն կառուցում: Լավ, գոնե թանկ զինատեսակների պահեստները:
Նույնիսկ մի անգամ Արցախի ՊԲ հրամանատարը՝ Մոսին, հպարտությամբ պատմում էր, որ զենքի նոր պահեստներ են սարքում: Հետո տեսանք, որ էլի գետնի տակ չեն, բաց տարածքում կառուցում են: Մեր մեջ ասած բերանս բաց էր մնացել: Հետո ասեցի՝ երևի ես եմ միամիտ, էդքան դեբիլ հո չեն, հաստատ էդ պահեստները շեղող են, գետնի տակ են իսկական զինապահեստները: Պարզ մաթեմատիկա է, եթե զինտեխնիկադ կամ զինամթերքդ մի քանի տասնյակ միլիոն դոլար արժեն, բարի եղիր մեկ միլիոն էլ ծախսել ու բունկեր կառուցել, որ վաղը մի կրակոցով չկորցնես էդ 10 կամ 20 միլիոն դոլարը:
Հետո, պատերազմը ցույց տվեց, որ ոչ մի բան էլ գետնի տակ չէր ու շատ հասանելի պայթեցնելու համար: Ու պայթեցրին:
Պատերազմից անցել է 2 տարի: Սրանք մեր C 300- ների հետ կապված որոշ հատվածներն են, մի քանի օր առաջ են խփել: Էլի բաց, ազատ դրած, մնում է մեծ գրություն խփեն, «արի ինձ խփի, սիրելի Բայրաքթար»: Արդեն սկսում եմ զարմանալ, թե խի էդ գրությունը չեն խփել: Տարօրինակ է»: