Տեղեկությունները, թե իբր Գեղարքունիքի որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, կեղծիք են. մարզպետարան

Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:

 

Նշվում է, որ համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, բացարձակ կեղծիք են։
 

«Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով»,- ասված է պարզաբանման մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ