Իրավիճակն օրհասական է. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, որը երեկ մասնակցում էր ԱԺ-ի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցին, վստահ է` հանրապետությունում այսօր քաղաքական ու դիվանագիտական ճակատում մարդ չկա, անընդհատ ձախողումներ են։ Նա այս մասին ասաց Բաղրամյան պողոտայում ինքնաբուխ ակցիայի ժամանակ։
 

«Իսկապես իրավիճակն օրհասական է։ Այսօր մենք գտնվում ենք իրական պատերազմի մեջ, անընդհատ մեր տղաները հերոսություն են անում սահմանին, սակայն քաղաքական ու դիվանագիտական ճակատում մարդ չկա, անընդհատ ձախողումներ են։ Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի մեր 18 տարեկան զինվորներին զոհողության ենթարկենք»,– նշեց Թաթոյանը։
 

Նրա խոսքով` այսօրվա վիճակը հենց գործող իշխանությունների սխալների արդյունքն է, իսկ պատերազմից հետո, երբ ադրբեջանական զինծառայողները հանցավոր գործողություններով հայտնվել էին ՀՀ ճանապարհներին, գյուղերի հարևանությամբ` հիմքեր կային հեռացնելու նրանց այդ տարածքներից։
 

Թաթոյանը շեշտեց` գործող իշխանությունները պետք է հեռանան և այժմ եկել է փոխելու ժամանակը, քանի որ Հայաստանը գտնվում է իրական պատերազմի մեջ։ Նա կոչ արեց հայ ժողովրդին համախմբվել, որպեսզի հնարավոր լինի լուծել առկա խնդիրները և հաղթանակ կերտել։

Քաղաքականություն

Պատահարներ