Հայաստանի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ կանցկացվի վաղը. աղբյուր

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստը նշանակված է սեպտեմբերի 14-ին: Այս մասին ТАСС-ին հայտնել է կազմակերպության աղբյուրը։ 

 

«Այո, քննարկումը նշանակված է վաղը», – ասել է գործակալության զրուցակիցը: 

 

Ավելի վաղ Հայաստանը նամակ էր հղել ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահող Ֆրանսիային՝ խնդրելով արտահերթ նիստ հրավիրել: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: 

 

Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, տվյալները վերջնական չեն:

Քաղաքականություն

Պատահարներ