
Գեղարքունիքի մարզում կա 80 վիրավոր. մարզպետ

Ադրբեջանի իրականացրած ագրեսիվ հարձակման հետևանքով մարզում ընդհանուր առմամբ 80 վիրավոր կա, որոնց թվում նաև` քաղաքացիական անձինք։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Կարեն Սարգսյանը հայտնեց, որ մարզի սահմանամերձ գյուղերի բնակչությունը շարունակում է մնալ գյուղերում, որոշ բնակավայրերից տարհանել են միայն երեխաներին։
Գեղարքունիքի մարզպետը նաև հայտնեց, որ մարզի սահմանամերձ հատվածում Ադրբեջանի ԶՈւ հրետակոծության հետևանքով այրվում է խոտածածկույթը։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։