Ի՞նչ առաջարկ ունի Էրդողանը Պուտինին․ ԶԼՄ-ներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սամարղանդում կայանալիք հանդիպման ժամանակ կրկին մտադիր է առաջարկել կազմակերպել ՌԴ առաջնորդի հանդիպումը Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին գրում է Hurriyet պարբերականը։ 

«Պուտինի և Էրդողանի հանդիպման կարևորագույն թեման լինելու է իրավիճակն Ուկրաինայում։ Էրդողանն իր ռուս պաշտոնակցին կփոխանցի ուղերձ, որ Թուրքիան շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը միջնորդական նախաձեռնությունների միջոցով պատերազմը դադարեցնելու և կայուն հրադադարի հասնելու համար։ Նախագահ Էրդողանը, ով կկրկնի Պուտինին Թուրքիայում առաջնորդների հանդիպման վերաբերյալ իր առաջարկը, շեշտը դնելու է դիվանագիտական լուծման վրա։ Սպասվում է, որ առաջնորդների հանդիպման օրակարգում կլինի նաև Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողության հարցը», - գրում է թերթը։ 

Հաղորդվում է նաև, կայանալիք հանդիպման կարևորագույն կետերից մեկն է լինելու «հացահատիկային միջանցքի» գործարկումը։ 

«Պուտինի այն հայտարարությունից հետո, որ «ցավոք, հացահատիկը գնում է հարուստ երկրներ», Էրդողանը կխնդրի, որ ռուսական ապրանքները միջանցքով ուղարկվեն Թուրքիայի կողմից համակարգվող նավերով», - նշել է պարբերականը։

Քաղաքականություն

Պատահարներ