
Սևան-Երևան ճանապարհին երթևեկությունը կաթվածահար է

Սևան-Երևան ճանապարհին մոտ 2 կմ-անոց խցանում է։ Այս մասին տեղից հայտնում է 24News-ի թղթակիցը։
Երթևեկությունը կաթվածահար է եղել։
Տեղեկություններ կան, որ ժամը 15:00–ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, ЗИЛ մակնիշի բեռնատարի վարորդը, առջևի անվահեծանի կոտրվելու պատճառով չի կարող կառավարել ավտոմեքենան, բախվել է մեկ այլ ЗИЛ մակնիշի ավտոմեքենայի և գլխիվայր շրջվելով՝ մոտ 100 մետր առաջ է ընթացել, մասամբ փակելով ճանապարհը: