
Բայդենը տեղյակ է Ուկրաինայի հակահարձակման մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ տեղյակ է ուկրաինական ուժերի հակահարձակման մասին, սակայն հրաժարվել է մեկնաբանություններից՝ վկայակոչելով այն փաստը, որ իրավիճակը շարունակում է զարգանալ։
«Այո, գիտեմ, բայց հիմա դրա մասին չեմ խոսի, քանի որ իրավիճակը զարգանում է»,- լրագրողի հարցին, թե տեղյա՞կ է, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, պատասխանել է նա։
Խարկովի մարզի ազատագրված տարածքների ղեկավար Վիտալի Գանչևը հայտնել է, որ իշխանությունները սկսել են բնակչության տարհանումը Կուպյանսկից, Իզյումից, Շևչենկովոյից և Բալակլեյից։
Շաբաթ օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բալակլեյի և Իզյումի զորքերը վերախմբավորվել են Դոնեցկի ուղղությամբ՝ Դոնբասի ազատագրման հատուկ ռազմական գործողության հայտարարված նպատակներին հասնելու համար։