«Մենք ունենք լավ նորություններ». Նիկոլ Փաշինյան
Վլադիվոստոկում մեկնարկել է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստը տեղի է ունենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ:
Ֆորումին ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը 2020 թ-ին վերապրել է պատերազմն այնպիսի իրավիճակում, երբ միջազգային հանրության, այդ թվում` ՌԴ-ի ուշադրությունը կենտրոնացած էր COVID-ի վրա։
«Մենք հույս ունենք, որ ՌԴ–ի հետ սերտ համագործակցությամբ ու մեր գործընկերների հետ փոխգործակցությամբ մենք կկարողանանք կառավարել ու մեր տարածաշրջանում իրավիճակը պահել հսկողության տակ, ինչը շատ կարևոր է նաև գլոբալ անվտանգւթյան համար»,- ասաց Փաշինյանը։
Ինչպես նշված էր Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի ավելի վաղ տարածած հաղորդագրությունում, նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն կշարունակվի մինչև սեպտեմբերի 9-ը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պապ, ես շրջափակման մեջ եմ, բայց ես գերի չեմ ընկնի․ Տարոնին ճանաչողները՝ հերոսի մասին
Արդեն մի քանի օր է համացանցում տարածվում է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մեկ ինքնաձիգով ու նռնակով հայ տղամարդը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը մանրամասներ ներկայացրեց սահմանին տեղի ունեցողից։
Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ հայտարարությունը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կր...
Պաշտպանության նախարարություն հայտարարություն է տարածել
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել և հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հ...