
ՄԱԳԱՏԷ-ն Զապորոժիեի ԱԷԿ-ից հեռանալու պատճառ չի տեսնում. Գրոսսի

ՄԱԳԱՏԷ-ն պատճառ չի տեսնում դադարեցնելու փորձագետների մշտական ներկայությունը Զապորոժիեի ԱԷԿ-ում, Հակառակ դեպքում պետք է բացատրություններ լինեն, թե ինչու պետք է մասնագետները հեռանան հաստատությունից։ Այս մասին գրում է Говорит Москва-ն՝ հղում տալով CNN-ի եթերում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի հայտարարությունը։
«Մենք այնտեղ ենք մնում։ Եթե ինչ-որ մեկն ուզում է, որ մենք հեռանանք, ապա բացատրեք, թե ինչու պետք է հեռանա ՄԱԳԱՏԷ-ն։ Շնորհակալ եմ Ուկրաինայից համագործակցության համար»,- ասել է Գրոսսին:
Նա շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին, որն աշխատել է առաքելության հետ՝ ատոմակայան այցն իրականացնելու համար: