
Էրեբունու նախկին թաղապետը և իր ընտանիքի անդամները կանչվել են գլխավոր դատախազություն

Էրեբունու նախկին թաղապետ Արմեն Հարությունյանին կանչել են գլխավոր դատախազություն` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում։ Այս մասին նշվում է պաշտոնական հայտարարությունների հրապարակման azdarar.am կայքում հրապարակված ծանուցագրում:
Նշվում է, որ նրան պատկանող գույքի առնչությամբ դատախազություն են հրավիրվել նաև նրա ընտանիքի անդամները` կինը, որդին ու հայրը։ Հարությունյանը ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում կարող է ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը Էրեբունի համայնքը ղեկավարել է 2009-17թթ-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին: Ըստ մամուլի՝ Հարությունյանը Սեդրակյանի քրոջ փեսան է: