
Երևանում ԼԳԲՏՔ տրանս համայնքի համար գրասենյակ է բացվել. ներկա է եղել Քրիստինե Գրիգորյանը

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից Երևանում բացվել է նոր գրասենյակ՝ որպես ապահով տարածք ԼԳԲՏՔ տրանս համայնքի համար, տեղեկությունը հայտնում է Հայաստանում Շվեդիայի դեսպանատունը։
Նշվում է նաև, որ գրասենյակի բացման արարողությանը ներկա է եղել նաև Հայաստանում ՇՎեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը` ի նշան նախաձեռնության աջակցության։