«Կարծում եմ` եթե 30 հազարի փոխարեն 200 հազար լինի, այդ վարորդը կմտածի՝ ոնց վարի, որ քաղաքը չաղտոտի». քաղաքապետ
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշեց, որ կա կառավարության որոշում, որով կարգավորվում է բեռների փոխադրման կարգը մարզից մարզ, ինչը Երևանում չի կիրառվում: Ըստ բեռի քանակի՝ դա արվում է միջպետական մայրուղիներում։
Նրա խոսքով` մարզերից Երևան մտնող բետոնախառնիչներն ու այլ բեռնատարները ճզմում են տաք ասֆալտը թեք հատվածներում: Խոսելով վարորդների կողմից երթևեկելի հատվածի աղտոտման համար նախատեսված 30 հազար դրամի տուգանքի մասին՝ քաղաքապետն ասաց.
«Ես կարծում եմ, որ եթե այդ 30 հազարի փոխարեն 200 հազար լինի, այդ վարորդը, ենթադրում եմ, ամսական մի 200 հազար ստանալու է, ճի՞շտ է: Կարծում եմ՝ կմտածի՝ ոնց վարի, որ քաղաքը չաղտոտի»,-նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
Որոշում է կայացվել վաղը ժամը 20:00-ից ՀՀ-Արցախ հաղորդակցությունն իրականացնել նոր երթուղով
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարութ...
ԱՀ ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
ԱՀ ՆԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որով իրազեկում է, որ վաղը` օգոստոսի 30-ին, ժամը 20:00-ին ՀՀ հետ կապը կիրականացվի...
«Սուրմալու»-ի տնօրենը հարցաքննվել է. դատախազությունը` գործի ընթացքի մասին
«Սուրմալուի» պայթյունի փաստով իրականացվող քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է առևտրի կենտրոնի սեփականատեր, «Երև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաղդադում ցույցերի ժամանակ 2 մարդ է զոհվել. կա 19 վիրավոր
Բաղդադում ոստիկանների կողմից ցույցը ցրելու ժամանակ 2 մարդ է զոհվել, 19 ցուցարար վիրավորվել է։ Իրաքի մայրաքաղաքում պարետա...