Ղազարյանը գնաց Կառավարություն, բայց Փաշինյանի հետ հանդիպում չկայացավ
Երեւանի Հանրապետության հրապարակում հանրահավաքի կազմակերպիչ, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, կառավարության շենք գնալով, չկարողացավ հանդիպել Փաշինյանի հետ։
«Հիմա աշխատանքային ժամ չի, եւ անվտանգության ծառայությունը հայտնեց, որ չկա որեւէ պատասխանատու անձ, որը կարող է ընդունելություն կազմակերպել կամ պատասխանել հարցերին։ Կոչ ենք անում սպասել նամակի պաշտոնական պատասխանին»,- բացատրել են ոստիկանության աշխատակիցները։
Ղազարյանի հարցին, թե ներսում է արդյոք Փաշինյանը, ցանկանում է արդյոք հանդիպել, ոստիկաններն ասել են, որ իրավասու չեն պատասխանել այդ հարցին։
«Փաշինյանը վախենում է այդ հանդիպումից»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
Ղազարյանը հավելեց, որ բավարարված չէ պատասխանից, քանի որ վարչապետի աշխատանքային ժամերը կանոնակարգված չեն։
Հիշեցնենք, որ Երեւանի Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է անցկացվում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր՝ «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունից
AntiFake.am-ի նոր բացառիկ կադրեր է հրապարակել «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած աղետալի պայթյուն...
ԼՈՒՍԱՆԿԱՐԱՆԵՐ՝ Աղավնոյից. բնակիչները վերջին հրաժեշտն են տալիս ու լքում գյուղը
Նկարում՝ Աղավնոյում բնակվող Ավետիսն ու Անահիտը լողում են հարազատ գետում Ամեն անգամ Բերձորով Արցախ գնալիս երևի...
«Սեպտեմբերից մեծ թափով սկսելու է պայքարը». Սաղաթելյան
Սեպտեմբերից «Դիմադրություն» շարժումը մեծ թափով սկսելու է պայքարը, մարտավարության մեջ փոփոխություններ են լինե...
Նոր մանրամասներ՝ Մասիսում տեղի ունեցած դեպքից. ինչ է տեղի ունեցել նախքան քաղաքապետարան մտնելը
Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել եր...