18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք ու հայհոյանք. ինչպես է «Չաղ Ռուստամը» «Դոն Պիպոյի» զրահապատ մեքենայով դիմել փախուստի
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ՝ օգոստոսի 22-ին՝ կեսօրին, քրեական անցյալ ունեցող անձանց ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևանի կենտրոնում:
Ծեծկռտուքը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանում ընթացել էր դատական նիստ, դատարանի բակում էլ հավաքված էին եղել ամբաստանյալներ Գրիգոր Գրիգորյանի և Գրիգոր Պետրոսյանի ընկերներն ու համակիրները, որոնց մեջ եղել էր քրեական աշխարհում հայտնի «Ֆազ» մականվամբ Արթուրը: Երբ փողոցով անցնելիս էր եղել մեկ այլ քրեական պատմություններով հայտնի Ռուստամ Ստեփանյանը, որը հանրությանն ավելի շատ հայտնի է «Չաղ Ռուստամ» մականվամբ, միմյանց հասցեին հնչել էին փոխադարձ մեղադրանքներ, ինչը հետո վերածվել էր ծեծկռտուքի:
Այսօր Shamshyan-ը ներկայացրել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ռուսական համարանիշներով «Մերսեդես»-ը կանգնում մի խումբ անձանց մոտ, որի ժամանակ էլ սկսվում է վիճաբանություն-ծեծկռտուքը։ Ըստ սկզբնաղբյուրի՝ ռուսական համարանիշներով ավտոմեքենան, որը զրահապատ է, պատկանում է քրեական աշխարհում հայտնի «Դոն Պիպոյին», իսկ այն վարել է «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանը։
Կայքի փոխանցմամբ՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն տեղեկություններ, որոնք ճշտվում են, որ ծեծկռտուքը հրահրողը եղել է «Չաղ Ռուստամը», որը, իմանալով, թե ում դատն է տեղի ունենում նշված դատարանում, միտումնավոր մի քանի անգամ շրջել է այդ հատվածում, ինչն էլ զայրացրել է դատարանի բակում հանգիստ կանգնած մարդկանց: Սակայն այդ մարդիկ, տեսնելով, որ «Չաղ Ռուստամը» շարունակում է «պրովոկացիոն» քայլերը, մոտենում են, ու արդեն սկսվում է միմյանց հասցեին փոխադարձ հայհոյանքներ հնչեցվելը, և այդ ժամանակ Ռուստամը իր հետ եղած մարդկանց թողնում ու զրահապատ «Մերսեդես»-ով ճողոպրում է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ՝ Աբովյան քաղաքի շենքերից մեկում
Սեպտեմբերի 4-ին, ժամը 12։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մար...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ի առողջարանային ավանում հայ-չեչենական զանգվածային ծեծկռտուքը վերծվել է փոխհրաձգության
Կրասնոդարի երկրամասում՝ առողջարանային Լերմոնտովո բնակավայարի հյուրանոցում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ Նա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է այրվում Աբովյանի շենքերից մեկի տանիքում. ԱԻՆ-ից մանամասներ են հայտնում
Ինչպես արդեն հայտնեցինք, քիչ առաջ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Ռոսիա 4 հասցեի շենքերից մեկում։ Auroranews.am-ը կապ հաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դանակով զինված ուկրաինուհին հարձակվել է Կիպրոսում դրոշի օրը տոնող ռուսների վրա
Կիպրոսի իշխանությունները ձերբակալել են ուկրաինուհի Իրինա Կրիվուսին: Այս մասին գրում են ռուսական լրատվականները: Բանն...