Նոր մանրամասներ՝ Դարյա Դուգինայի սպանությունից
Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել է լրագրող Դարյա Դուգինայի սպանությունը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` գերատեսչության հանրային կապերի կենտրոնը:
«Պարզվել է, որ հանցագործությունը ծրագրել ու իրագործել են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Իրագործողը Ուկրաինայի քաղաքացի Նատալյա Վովկն է, որ ծնվել է 1979 թվականին», - ասված է հաղորդագրության մեջ:
Նա Ռուսաստան է ժամանել 2022-ի հուլիսի 23-ին իր դստեր` Սոֆյա Շաբանի հետ (ծնված 2010-ին): Դուգինայի սպանությունը կազմակերպելու և նրա կենսակերպի մասին տեղեկություններ ստանալու նպատակով նրանք բնակարան են վարձակալել մոսկովյան այն տանը, որտեղ ապրում էր Դարյան։
Սպանության օրը Վովկը և Շաբանը եղել են «Տրադիցիա» գրական-երաժշտական փառատոնում, որտեղ Դուգինան պատվավոր հյուր է եղել։ «Toyota Land Cruiser Prado» ավտոմեքենան պայթեցնելուց հետո Վովկը դստեր հետ Էստոնիա է մեկնել Պսկովի մարզով։
Նշենք՝ Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր, նախագահ Վլադիմիր Պուտինի կոշտ ընդդիմախոս, Կիևում բնակվող Իլյա Պոնոմարևը երեկ երեկոյան հայտարարել է, թե քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի դստերը՝ Դարյա Դուգինային, սպանել են ռուս պարտիզանները։
«Եկել է ժամանակը հայտարարելու, թե ով է իրականացրել այդ ակցիան։ Այն, ինչպես և մի շարք այլ պարտիզանական ակցիաներ Ռուսաստանի տարածքում իրականացրել են Ազգային հանրապետական բանակի զինվորները», - ասել է Պոնոմարևը:
Հիշեցնենք՝ Շաբաթ օրը Ալեքսանդր Դուգինը և նրա դուստր Դարյան մասնակցել են «Ավանդույթ» հայրենասիրական փառատոնին, մեքենան պայթել է այս միջոցառումից տուն վերադառնալիս։ Քննիչները հայտնել են, որ ջիփում պայթուցիկ էր տեղադրված: Ըստ որոշ տեղեկությունների՝ մեքենան պետք է նստեր նաև ինքը՝ Դուգինը։
Վերջին տարիներին Դարյա Դուգինան դարձել էր հոր ամենամոտ թիմակիցներից մեկը։ Միաժամանակ, նա ակտիվորեն ներկայանում էր որպես անկախ «քաղաքագետ» և հրապարակախոս ու Պլատոնովա կեղծանունով ելույթ էր ունենում կառավարամետ լրատվամիջոցներում՝ քննադատելով Արևմուտքին և ողջունելով ռուսական զորքերի մուտքն Ուկրաինա։
Ռուսաստանի քննչական կոմիտեն կարծում է, որ հանցագործությունը նախապես ծրագրված և պատվիրված էր։
Նմանատիպ հոդվածներ
Ջերմուկից դեպի Սիսիան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները տարածքներ չեն գրավել․ ՊՆ
Օգոստոսի 22-ին Վոլոդյա Հովհաննիսյանի՝ ուղիղ եթերում հնչեցրած պնդումներն այն մասին, թե Ջերմուկից դեպի Սիսիան հատվածում ադ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ջերմաստիճանը կբարձրանա․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվո...
Ինչ անել, եթե ջրածախսը կասկածի տեղիք է տալիս․ «Վեոլիա Ջուր»-ը մանրամասնում է
Նման դեպքում հարկ է դիմել Բաժանորդների սպասարկման գրասենյակ կամ զանգահարել «Հեռախոսային կենտրոն»՝ ջրաչափի արտահերթ ստուգ...
Ուշադրություն՝ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ...