Ուշադրություն՝ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ: Այսօր Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
«Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,–զգուշացնում են ԱԻՆ–ից։

Երևան քաղաքում oգոստոսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 11-13 մ/վ:
Նմանատիպ հոդվածներ
Ջերմուկից դեպի Սիսիան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները տարածքներ չեն գրավել․ ՊՆ
Օգոստոսի 22-ին Վոլոդյա Հովհաննիսյանի՝ ուղիղ եթերում հնչեցրած պնդումներն այն մասին, թե Ջերմուկից դեպի Սիսիան հատվածում ադ...
Առավոտյան կդադարեցվի նշված հասցեների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչ...
Ինչ անել, եթե ջրածախսը կասկածի տեղիք է տալիս․ «Վեոլիա Ջուր»-ը մանրամասնում է
Նման դեպքում հարկ է դիմել Բաժանորդների սպասարկման գրասենյակ կամ զանգահարել «Հեռախոսային կենտրոն»՝ ջրաչափի արտահերթ ստուգ...
Դոլարն ու ռուբլին շարունակում են նվազել․ ԿԲ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն օգոստոսի 26-ին կազմել է 404.82 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.12 դրամով: Այս մասին տեղեկանում...