Ինչ անել, եթե ջրածախսը կասկածի տեղիք է տալիս․ «Վեոլիա Ջուր»-ը մանրամասնում է
Նման դեպքում հարկ է դիմել Բաժանորդների սպասարկման գրասենյակ կամ զանգահարել «Հեռախոսային կենտրոն»՝ ջրաչափի արտահերթ ստուգաչափման համար։ Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուրը»։
«Իսկ գրավոր՝ կարելի է դիմում ներկայացնել կայքի «Հետադարձ կապ» բաժնի եւ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով:
Ջրաչափի ստուգաչափումն իրականացնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ՝ իր հաշվին, բացառությամբ այն դեպքի, երբ Բաժանորդի նախաձեռնությամբ ջրաչափի արտահերթ ստուգաչափման արդյունքում ջրաչափի խախտում չի արձանագրվել։
Այս դեպքում Բաժանորդը պարտավոր է հատուցել ստուգաչափման հետ կապված անհրաժեշտ ծախսերը՝ Չափագիտական մարմնի (ջրաչափերի ստուգաչափման լաբորատորիա՝ Երևան, Շիրակի 94, Աէրացիա կայանի տարածք) փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում»,- նշվում է պարզաբանման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ջերմուկից դեպի Սիսիան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները տարածքներ չեն գրավել․ ՊՆ
Օգոստոսի 22-ին Վոլոդյա Հովհաննիսյանի՝ ուղիղ եթերում հնչեցրած պնդումներն այն մասին, թե Ջերմուկից դեպի Սիսիան հատվածում ադ...
Առավոտյան կդադարեցվի նշված հասցեների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչ...
Ուշադրություն՝ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ...
Դոլարն ու ռուբլին շարունակում են նվազել․ ԿԲ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն օգոստոսի 26-ին կազմել է 404.82 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.12 դրամով: Այս մասին տեղեկանում...