ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում պայթել է ռուս հայտնի քաղաքագետի աղջկա մեքենան. ինչ է կատարվել իրականում
Մերձմոսկովյան մայրուղում պայթել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի դստեր մեքենան, ում անվանում են «ռուսական աշխարհի գաղափարախոս»։ Կինը տեղում մահացել է:
Ականատեսների վկայությամբ՝ մեքենայում պետք է լիներ ինքը՝ Դուգինը, սակայն վերջին պահին տեղափոխվել է այլ մեքենա։
Տեղի ունեցածի առաջին վարկածը գազի բալոնի պայթյունն էր, սակայն այժմ իրավապահները հակված են կարծելու, որ ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել մեքենայի հատակի տակ։ Եթե այս վարկածը հաստատվի, ապա հնարավոր է, որ մահափորձի թիրախն ինքն է եղել Ալեքսանդր Դուգինը։ Հայտնում է BBC-ին։
Շաբաթ օրը Ալեքսանդր Դուգինը և նրա դուստր Դարիան ներկա են գտնվել «Ավանդույթ» հայրենասիրական փառատոնին, որին աջակցում են Մշակութային նախաձեռնությունների նախագահական հիմնադրամը, Մոսկվայի մարզի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը ու Օդինցովոյի վարչակազմը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիներն անարգել այցելել են Արցախում գտնվող Սարսանգի ջրամբար․ ո՞րն է նպատակը
Ադրբեջանի ներկայացուցիչներն այցելել են Սարսանգի ջրամբար: Այս մասին հայտնում է Republic of Artsakh թելեգրամ ալիքը և...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սեպտեմբերի 1-ից կբարձրանան կենսաթոշակներն ու նպաստները
Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 24–ին, որոշում ընդունեց 2022 թվականի սեպտեմբերի 1-ից բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր՝ «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունից
AntiFake.am-ի նոր բացառիկ կադրեր է հրապարակել «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած աղետալի պայթյուն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` ադրբեջանական շուկաներից մեկում
Ադրբեջանական ԱԻՆ «112» թեժ գիծը տեղեկություն է ստացել Ջալիլաբադի շրջանի Գոյթեփե քաղաքի շուկայում բռնկված հրդեհի մասին, հ...