Ինչ իրավիճակ է Աղավնո և Բերձոր բնակավայրերում. պատգամավորը մանրամասնում է

Աղավնո եւ Բերձոր բնակավայրերը շատ փութաջան կերպով հանձնում են մեր իշխանությունները, քանի որ ռուսական կողմից չկա նման ազդակ, ռուս խաղաղապահները դեռ այնտեղ կանգնած են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբանը` խոսելով Աղավնո եւ Բերձոր նախօրեին իրենց կատարած այցի մասին: 

 

«Իրոք, սա սարսափելի է, երբ Աղավնոյում, Բերձորում բնակվող մարդիկ կան, որոնք չեն կարողանում պոկվել հողից, ուղղակի չեն կարողանում: Ես չգիտեմ` ինչպես են անելու, մենք էլի գնալու ենք, բայց երեկ այնպիսի իրավիճակ էր, որ այդ մարդիկ լրիվ մենակ էին մնացել, ամեն ինչում մենակ: Օրինակ` տարածքային կառավարման եւ ենթաառուցվածքների նախարարությունը  բնականաբար վերադասի հրահանգով եկել էր եւ էլեկտրասնուցման սարքն էր տարել, այսինքն ընդհանրապես մարդկանց հոսանքից զրկել էին եւ դա անում էր հայկական կողմը` իշխանությունները: Այս բնակավայրերը շատ փութաջան կերպով հանձնումեն մեր իշխանությունները, քանի որ ռուսական կողմից չկա նման ազդակ, ռուս խաղաղապահները դեռ այնտեղ կանգնած են, ու միակ փութաջանությունը, որ դրսեւորում են այս պահին Արցախի իշխանություններն են, իսկ  մեր ունեցած տվյալներով հրահանգը Հայաստանի Հանրապետությունից է գալիս: Իսկ այստեղ իշխանությունները ծառայի տրամաբանությամբ կատարում են հրամանը, քանի որ իրենց համար հայրենիք գոյություն չունի, իրենց համար կարեւորը Նիկոլի հրամանն է, Ալիեւի հրամանն է»,- ասաց նա:

 

Անդրադառնալով նրան, որ Արցախի ընդդիմադիր խմբակցությունները խնդրել են հանդիպում խաղաղապահ զորակազմի ղեկավարի հետ, պատգամավորն ասաց, որ իրենք հարցեր ունեն, որոնք բարձրաձայնելու են հանդիպման ժամանակ:

 

«Խծաբերդի հանձնման  օրից սկսած բանավոր պայմանավորվածությունների շարանը չի ավարտվում եւ դա շատ ակնհայտ է: Հայկական եւ ադրբեջանական կողմերի յուրաքանչյուր հանդիպումից հետո ինչ-որ դժբախտությունների շարք է գնում եւ ակնհայտ է, որ այս դեպքը նույնպես բանավոր պայմանավորվածության արդյունք է, հակված ենք նաեւ մտածել, որ Զանգեզուրի միջանցք ստանալու համար ճնշման ձեւ է, բայց նաեւ զիջումների գնալով Արցախի հաշվին Հայաստանի իշխանությունները փորձում են հետաձգել միջանցքի հարցը: Բնականաբար պետք է հասկանանք` իրականում ինչ է կատարվում, քանի որ կողմերի խոսքերը իրար հետ չի համընկնում: Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները համընկնում են, սակայն դեսպանորդի հայտարարությունը այլ բանի մասին է վկայում»,- ասաց նա:

 

Մետաքսե Հակոբյանը համոզված է, որ եռակողմ հայտարարությամբ Հայաստանը հրաժարվել է լինել Արցախի անվտանգության երաշխավորը:  


«Արցախի իշխանությունները շատ վտնագավոր խաղի մեջ են մտել, ենթարկվում են Հայաստանի իշխանություններին, սակայն չեն հասկանում, որ իրենք բանակցային կողմ չեն կարող լինել եւ ստացվելու է, որ Արցախի հարցը որոշելու են Ռուսաստանն ու Ադրբեջանը»,-ասաց նա:

Պատգամավորի կարծիքով` այժմ միակ փրկությունը ժողովրդի համախմբումն է, ոչ թե իշխանությունների հրաժարականի պահանջով, այլ այն պահանջով, որ իշխանությունները կատարեն ժողորվրդի կամքը:

«Ժողովուրդը ոտքի է կանգելու եւ պահանջելու է, որ եթե լինի նոր երթուղի, ապա այն պետք է լինի միջանցքի տրամաբանությամբ, թույլ չճենք տալու ստել, խաբել այս իշխանություններին եւ Արցախը գցել շրջափակման մեջ: Միայն առեւերույթ թվում, որ իմա միայն Աղավնոյի եւ Բերձորի հարցն է, հիմա է որոշվում Արցախի հարցը»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը: 

Քաղաքականություն

Պատահարներ