Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ են քննարկել
Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։
Երկու երկրների ղեկավարները շարունակել են քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը։
«Վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը: Ընդգծվել է ռուսական խաղաղապահ զորակազմի դերը տարածաշրջանում կայունության ապահովման գործում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացում անդրադարձ են կատարել Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման որոշ արդիական թեմաների:
Նմանատիպ հոդվածներ
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով կա 3 կալանավորված. ովքե՞ր են նրանք
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալված անձանցից 3-ը կալանավորվել են: Մեկին՝ «Սուրմալու»...
Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնականի հետ
Բրյուսելում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը: Այս մասին...
Հայտնի է, թե ինչի հետևանքով է Սուրմալու շուկայում պայթյուն տեղի ունեցել
Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ ԱԻՆ-ի մասնագետնեն ու փրկարարները տեղու...
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությու...