ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ պատանի բռնցքամարտիկները Թուրքիայում հաղթել են ադրբեջանցի մրցակիցներին
Հայաստանի ներկայացուցիչներ Վահրամ Դովլաթբեկյանն ու Համեստ Աֆրիկյանը Թուրքիայում ընթացող Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում հաղթել են ադրբեջանցի մրցակիցներին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը առաջին և երրորդ ռաունդներում նոկդաունի է ենթարկել ադրբեջանցի Սամա Մուստաֆաևային և հաղթել 5։0 հաշվով։