Ահասարսուռ դեպք՝ Երևանում. 17-ամյա որդին պարանի միջոցով խեղդամահ է արել մորը

Հայաստանի քննչական կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակում որպես կասկածյալ ձերբակալվել է Երևանի բնակիչ՝ 17-ամյա Նարեկ Վ-ն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս կասկածվում է երեկ՝ օգոստոսի 12-ին, ժամը 14։00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի իրենց բնակարանում 55-ամյա մորը պարանի միջոցով խեղդամահ անելու մեջ։ Լրատվականի հաղորդմամբ՝ պարզվել է, որ  Երևանում 17-ամյա որդին պարանի միջոցով խեղդամահ է արել մորն ու ահազանգել 911, թե մայրը խոհանոցում կախվելու միջոցով ինքնասպան է եղել: 

 

  Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 12-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:55-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում դի կա:

 

Փրկարարներն ու ոստիկանները նշված տան խոհանոցում՝ հատակին, հայտնաբերել էին տանտիրոջ՝  55-ամյա Ռ. Վ.-ի դին: Ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել էին նրա մահը:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Քաղաքականություն