ՏԵՍԱՆՅՈՒԹ. «2022թ., մեր օրեր». երթուղայինից իջնելու համար ուղևորները ստիպված են լինում նստատեղի վրայով անցնել
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության հիմնադիր Տիգրան Քեյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և կից գրել․ «2022թ., մեր օրեր»։
Ինչպես պարզ է դառնում տեսանյութը ուսումնասիրելիս, երթուղայինի դուռը արգելափակվել է, ինչի արդյունքում ուղևորները ստիպված են եղել նստատեղի վրայով անցնել ու երթուղայինի առաջնամասի դռներից մեկով իջնել: