Քաշմիրում զինված անձանց հարձակումից հետո կան զոհեր և վիրավորներ
Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում զինված անձինք հանգստավայրերից մեկում կրակ են բացել և սպանել առնվազն 26 զբոսաշրջիկի, կա 30-ից ավելի վիրավոր, որոնց մեծ մասը ծանր վիճակում է: Ուստի, չի բացառվում, որ զոհերի թիվն ավելանա, գրում է Associated Press-ը:
Ոստիկանությունը կատարվածի համար մեղադրում է Հնդկաստանի իշխանությունների դեմ պայքարող զինյալներին: Իրավապահների փոխանցմամբ՝ առնվազն չորս զինյալ մոտ տարածությունից կրակել են տասնյակ զբոսաշրջիկների ուղղությամբ: Սպանված զբոսաշրջիկների մեծ մասը հնդիկ էին:

Առայժմ որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել: Ոստիկաններն ու զինվորները որոնում էին հարձակվողներին։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ընդհատել է իր երկօրյա այցը Սաուդյան Արաբիա և չորեքշաբթի վաղ առավոտյան վերադարձել Նյու Դելի, հաղորդում է Press Trust of India լրատվական գործակալությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խստորեն դատապարտել է հարձակումը և ընդգծել, որ «հարձակումները խաղաղ բնակչության վրա անընդունելի են ցանկացած պարագայում»:
Նմանատիպ հոդվածներ
Որոնողական աշխատանքները շարունակվում են՝ անչափահաս օտարերկրացին գետն է ընկել
Ապրիլի 27-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնակա...
Կրակոցներ «Դվին» հյուրանոցային համալիրում
Երևանում կրակոցներ են հնչել հայտնի «Դվին» հյուրանոցային համալիրում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքը տեղի է ունե...
Նոր երկրաշարժ Թուրքիայում
Թուրքիայում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. այն գրանցվել է ժամը 07.23-ին Քութահյա նահանգում, հայտնո...
Երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ գրանցվել...