Երևանում 36-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

 Երեկ՝ օգոստոսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Գուրգեն Ս․-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Էրեբունի փողոցի 20 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Գագիկ Հ․-ին։

 

 Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին օգնել է՝ վիրավորին տեղափոխել հիվանդանոց։ 

 

Դեպքի փաստով Հ․ Ստեփանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։  Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Քաղաքականություն