Երևանում դանակահարել և սպանել է քաղաքցուն. արյունոտ հագուստով փախուստի դիմելիս պարեկները բռնել են
Այսօր՝ օգոստոսի 4-ին, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ՝ 59-ամյա Գագիկ Ս-ն։ Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 1-ին Երևանում՝ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում դանակահարվելուց հետո։ Պարեկները դանակահարության մեջ կասկածվողին բռնել են, երբ վերջինս փորձել է փախուստի դիմել դեպքի վայրից:
Դեպքի վերաբերյալ shamshyan.com-ը մանրամասներ է հայտնել: Օգոստոսի 1-ին պարեկները տեղեկություն են ստացել, որ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում դանակահարություն է տեղի ունեցել։ Ժամանելով Մոլդովական փողոցի 26 շենքի բակի հետնամաս, պարեկները այնտեղ հայտնաբերել են կասկածելի տղամարդու, ու քանի որ պարեկները նկատել էին, որ նա դեպքի վայրից փորձում է հեռանալ, և վերնաշապիկի վրա նկատելի արյան հետքեր են երևացել պարեկները միանգամից վնասազերծել են նրան։
Դեպքի վայրում հայտնաբերել էին արյունոտված հողաթափեր, արյունոտված խոհանոցային դանակ, արյունոտված բջջային հեռախոս, իսկ ոստիկաններն էլ հայտնաբերել էին կայանված վիճակում գտնվող Volkswagen մակնիշի ավտոմեքնենա, որի վրա առկա էին արնանման հետքեր։