ՀՐԱՏԱՊ․ ՊԲ-ն հայտնում է նոր զոհերի, վիրավորների մասին․ նոր հայտարարություն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ պաշտպանության նախարարությունը։ ՊԲ-ն զորակցություն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:
Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։
Ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Հետագա զարգացումների վերաբերյալ ԱՀ պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրություններով։
Նմանատիպ հոդվածներ
«Արայիկ Հարությունյանն ասաց, որ իրավիճակը լուրջ է՝ Ադրբեջանից նամակ ենք ստացել. Աղավնոյի համայնքապետ. 24News
Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը գյուղացիներին ասել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է Աղավնոյից հեռանանք, և նշել, որ չպ...
Աղավնոյի բնակիչների նամակը՝ Բայդենին, Մակրոնին, Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին
Ազգային-ժողովրդավարական Բևեռը Աղավնո համայնքի 56 բնակիչների ստորագրությամբ ստացել է հետևյալ նամակ-դիմումը.«Աղավնո, Բերձո...
Ջուրը կթանկանա՞․ «Վեոլիա Ջուր»-ն արդեն դիմել է այդ հարցով
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ առաջարկելով ջրի մատակար...
«Երեխեքին տարել, կանգնացրել են ԱԹՍ-ների տակ». զոհված զինծառայողների ծնողները՝ ՊՆ շենքի մոտ են
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի շարք ծնողներ ու հարազատներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում պաշտպանու...