«Արայիկ Հարությունյանն ասաց, որ իրավիճակը լուրջ է՝ Ադրբեջանից նամակ ենք ստացել. Աղավնոյի համայնքապետ. 24News
Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը գյուղացիներին ասել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է Աղավնոյից հեռանանք, և նշել, որ չպետք է տները այրեն, թե ինչ պատճառով, չեմ կարող ասել, սակայն բնակիչները չեն հաշտվում իրենց տները լքելու մտքի հետ, բայց ի՞նչ կարող են անել, գյուղացին, առանց պետության աջակցության, անզոր է: Այս մասին 24News-ին ասել է Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանը:
«Գյուղացիների մի մասը հույս ունի, որ որոշումը կփոխվի, մյուս մասն էլ արդեն պատրաստվում է դատարկել տարածքը: Խոստացել են, որ բնակիչներին սերտիֆիկատ են տալու, որտեղ ցանկանան, գնան, այնտեղ բնակվեն, բայց դեռ որևէ հստակեցում չկա, պետք է ցուցակագրենք բնակիչներին և հասկանանք, ով որտեղ է գնալու: Աղավնոյում մոտ 200 բնակիչ կա»,-ասել է Աղավնոյի գյուղապետը:
Ըստ նրա՝ տարածքը լքելու մասին իմացել են երեք օր առաջ՝ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ:
«Ավագանու անդամներով հանդիպել ենք նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, ասաց, որ իրավիճակը լուրջ է. Ադրբեջանից նամակ ենք ստացել, որ պետք է միջանցքը ազատենք, պայմանավորվածություն կար, որ ճանապարհը կառուցեիք, չեք կառուցել, մենք մեր ճանապարհը կառուցել ենք, դո՛ւրս եկեք, մնացածը ձեր խնդիրն է»:
Լրատվամիջոցի հարցին, թե Արայիկ Հարությունյանը նշում էր, որ Աղավնոյի համար պետք է պայքարենք, ինչո՞ւ այսքան արագ որոշում կայացվեց, որ ազատեք գյուղը, Անդրանիկ Չաուշյանը նշել է. «Ինչպե՞ս կարող է գյուղացին միայնակ պայքարել, երբ բանակը լուծարել են: Եթե ճանապարհները փակեն, արցախցին ի՞նչ է անելու: ՀՀ իշխանությունից օգնություն չկա, հստակ ծրագիր է՝ հայերին ստրկացնել: Այս ամենի համար Արայիկ Հարությունյանն էլ պատասխանատու է, բայց Նիկոլ Փաշինյանն է բանակցողը, իսկ նա մինչև հիմա ինչ ասել է, հակառակն է արել: Այս ամենը միայն Աղաղնոյի ու Բերձորի խնդիրը չէ, Արցախի և Սյունիքի խնդիրն է»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ ՊԲ-ն հայտնում է նոր զոհերի, վիրավորների մասին․ նոր հայտարարություն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադա...
Աղավնոյի բնակիչների նամակը՝ Բայդենին, Մակրոնին, Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին
Ազգային-ժողովրդավարական Բևեռը Աղավնո համայնքի 56 բնակիչների ստորագրությամբ ստացել է հետևյալ նամակ-դիմումը.«Աղավնո, Բերձո...
Ջուրը կթանկանա՞․ «Վեոլիա Ջուր»-ն արդեն դիմել է այդ հարցով
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ առաջարկելով ջրի մատակար...
Հինգ րոպե ժամանակ ենք տալիս՝ չեկան, թող մեզանից չնեղանան. ՊՆ-ի մոտ իրավիճակը լարված է
Պաշտպանության նախարարության դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ: 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ...