Աղավնոյի բնակիչների նամակը՝ Բայդենին, Մակրոնին, Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին
Ազգային-ժողովրդավարական Բևեռը Աղավնո համայնքի 56 բնակիչների ստորագրությամբ ստացել է հետևյալ նամակ-դիմումը. Աղավնո համայնքի բնակիչներից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիական Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ստեփանակերտի Արայիկ Հարությունյանին. Պայմանավորված պատերազմի վերջնարդյունք-հայտարարարության կետերի համաձայն՝ մինչ օրս շարունակվող հիբրիդային, զավթողական գործողությունների հետևանքով հայաթափվում է և կամովին թշնամուն է հանձնվում հավերժ Հայաստանի մաս եղած Արցախը: 2020թ. նոյեմբեր 9-ի եռակողմ փաստաթղթի համաձայն մինչև երեք տարվա ընթացքում պիտի կառուցվեր նոր միջանցք՝ դեպի Սյունիքի մարզ: Աղավնո հայտնի գյուղն այս նոր տխրահռչակ միջանցքից ընդամենը 1200 մետր է հեռու, սակայն Աղավնոյի հայաթափումն ու փոխանցումն Ադրբեջանին՝ այլևս անխուսափելի է դառնում: Ձերդ գերազանցություն մեծարգո Նախագահ Ջո Բայդեն. Ձերդ գերազանցություն մեծարգո Նախագահ Էմանուել Մակրոն. Աղավնո գյուղի բնակչությունը խնդրում և հայցում է Ձեր գործուն և անհապաղ միջամտությունն ու միջնորդությունը՝ մտցնելու Աղավնո գյուղը նոր միջանցքի գոտու մեջ՝ կանխելու համար հումանիտար այս աղետը, որի արդյունքում մենք զրկվելու ենք մեր տներից, մեր կենսակերպից, մեր հայրենիքի ևս մի հատվածից և գուցե նաև մեր կյանքերից:
Աղավնո համայնքի բնակիչներ
|
Նմանատիպ հոդվածներ
«Արայիկ Հարությունյանն ասաց, որ իրավիճակը լուրջ է՝ Ադրբեջանից նամակ ենք ստացել. Աղավնոյի համայնքապետ. 24News
Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը գյուղացիներին ասել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է Աղավնոյից հեռանանք, և նշել, որ չպ...
ՀՐԱՏԱՊ․ ՊԲ-ն հայտնում է նոր զոհերի, վիրավորների մասին․ նոր հայտարարություն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադա...
Ջուրը կթանկանա՞․ «Վեոլիա Ջուր»-ն արդեն դիմել է այդ հարցով
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ առաջարկելով ջրի մատակար...
Հինգ րոպե ժամանակ ենք տալիս՝ չեկան, թող մեզանից չնեղանան. ՊՆ-ի մոտ իրավիճակը լարված է
Պաշտպանության նախարարության դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ: 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ...