Ջուրը կթանկանա՞․ «Վեոլիա Ջուր»-ն արդեն դիմել է այդ հարցով
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ առաջարկելով ջրի մատակարարման ու ջրահեռացման սակագինը գործող 200 դրամի փոխարեն սահմանել 209 դրամ՝ 1 խմ–ի համար։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասել է ՀԾԿՀ-ի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը և նշել, որ հանձնաժողովը 10-օրյա ժամկետում հայտը պետք է ուսումնասիրության ներկայացնի և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը հրապարակի պաշտոնական կայքում։
Հարցին՝ որքա՞ն կլինի վերջնական սակագինը, Լիանա Ազիզյանն ասաց, որ հանձնաժողովը հայտն ուսումնասիրելու համար 80 օր ժամանակ ունի։ «Հանձնաժողովը դեռ կուսումնասիրի «Վեոլիա Ջուր» ընկերության՝ սակագնի հետ կապված առաջարկությունը, որից հետո որոշում կկայացվի»,- պարզաբանեց ՀԾԿՀ մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը։
Նշենք՝ սակագնի թանկացման առաջարկությունը «Վեոլիա Ջուր»-ը հիմնավորել է այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված 8.3% սղաճով։
Նմանատիպ հոդվածներ
Աղավնոյի բնակիչների նամակը՝ Բայդենին, Մակրոնին, Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին
Ազգային-ժողովրդավարական Բևեռը Աղավնո համայնքի 56 բնակիչների ստորագրությամբ ստացել է հետևյալ նամակ-դիմումը.«Աղավնո, Բերձո...
Հինգ րոպե ժամանակ ենք տալիս՝ չեկան, թող մեզանից չնեղանան. ՊՆ-ի մոտ իրավիճակը լարված է
Պաշտպանության նախարարության դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ: 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ...
«Արայիկ Հարությունյանն ասաց, որ իրավիճակը լուրջ է՝ Ադրբեջանից նամակ ենք ստացել. Աղավնոյի համայնքապետ. 24News
Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը գյուղացիներին ասել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է Աղավնոյից հեռանանք, և նշել, որ չպ...
ՀՐԱՏԱՊ․ ՊԲ-ն հայտնում է նոր զոհերի, վիրավորների մասին․ նոր հայտարարություն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադա...