Հասարակություն

Գանձասարի մոտ չի կարող լինել նման իրավիճակ. Արցախցի պատգամավորը՝ Գանձասարի մոտ «դիրքի հանձնման մասին»

Գանձասարի մոտ չի կարող լինել նման իրավիճակ. Արցախցի պատգամավորը՝ Գանձասարի մոտ «դիրքի հանձնման մասին»

Գանձասարի մոտ չի կարող լինել նման իրավիճակ: Այս մասին Auroranews.am-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: 

 

«Ամեն դեպքում, Աստված մի արասցե, դեռ այս պահին չի կարող լինել»,- մեզ հետ զրույցում պատգամավորն այսպես է մեկնաբանել տարածվող տեղեկությունները, թե «Գանձասարի հատվածում 1 դիրք հանձնվել է թշնամուն»: 

 

Ըստ պատգամավորի՝ Գանձասարը շփման գծից բավական հեռու է, և ադրբեջանական ուժերը այնտեղ հասնելու համար պետք է անցնեին մի քանի գյուղերով, ինչն այդպես չէ:

 

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ տեղի ունեցողը Ադրբեջանին բնորոշ կեցվածք է, և կարող է պայմանավորված լինել առաջիկա հանդիպումներով: Իր խոսքով՝ վերջին շրջանում ադրբեջանցիները բավական ակտիվացել են:

 

Արցախի ԱԺ պատգամավորը նշել է, որ ընդհանուր առմամբ իրավիճակը լարված է, բայց արցախցիները խուճապի մատնված չեն: 

 

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել է տեղեկություն այն մասին, թե «Գանձասարի հատվածում 1 դիրք հանձնվել է թշնամուն»: Նման ֆեյսբուքյան գրառում էր օգտատեր Արթուր Գրիգորյանը:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250