Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է
Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը հայտնում է, որ Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է Գուդաուրիում փրկարարական ուղղաթիռի կործանման պատճառով:
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի 94–րդ կմ-ում ՆԳՆ ուղղաթիռի կործանման պատճառով ճանապարհի նշված հատվածում արգելված է երթևեկությունը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ մինչև փրկարարական միջոցառումների ավարտը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանում՝ Գուդաուրիի լեռներում, երկրի սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը կորցրել է կառավարումը և կործանվել է։ Ուղղաթիռն իրականացրել է վթարի ենթարկվածներին օգնություն ցուցաբերելու գործողություն։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ` Բավրայի մոտակայքում
Օգոստոսի 3-ին, տեղական ժամանակով ժամը 13:11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:11-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
Երևանում Nissan մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին
Այսօր՝ հուլիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտ...
Երևանում վրաերթի է ենթարկվել ՌԴ քաղաքացի
Այսօր՝ հուլիսի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ս. Գ.-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայ...
20 տոննա ալյումինով բարձված Renault մակնիշի բեռնատարը կողաշրջվել է
Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Renault մակնիշի բեռնատարը Վ...