Երևանում Nissan մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին
Այսօր՝ հուլիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց և օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել հիվանդանոց։ Մինչ շտապօգնության ժամանումը, վիրավորին օգնություն են ցուցաբերել քաղաքացիներն ու Երևանի գնդի պարեկները։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ` Բավրայի մոտակայքում
Օգոստոսի 3-ին, տեղական ժամանակով ժամը 13:11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:11-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
20 տոննա ալյումինով բարձված Renault մակնիշի բեռնատարը կողաշրջվել է
Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Renault մակնիշի բեռնատարը Վ...
Երևանում վրաերթի է ենթարկվել ՌԴ քաղաքացի
Այսօր՝ հուլիսի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ս. Գ.-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայ...
Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է
Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը հայտնում է, որ Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բոլոր տեսակի տ...