20 տոննա ալյումինով բարձված Renault մակնիշի բեռնատարը կողաշրջվել է
Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Renault մակնիշի բեռնատարը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 13 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Պարեկային ծառայության Լոռու գումարտակում վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում և պարզվում է վարորդի ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ազգությամբ վրացի է, ավտոմեքենան էլ բարձված է եղել մոտ 20 տոննա ալյումինով։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ` Բավրայի մոտակայքում
Օգոստոսի 3-ին, տեղական ժամանակով ժամը 13:11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:11-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
Երևանում վրաերթի է ենթարկվել ՌԴ քաղաքացի
Այսօր՝ հուլիսի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ս. Գ.-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայ...
Երևանում Nissan մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին
Այսօր՝ հուլիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտ...
Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է
Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը հայտնում է, որ Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բոլոր տեսակի տ...