Բրիտանացիները Զելենսկիին խորհուրդներ են տվել Ռուսաստանի հարցում

Բրիտանական Daily Mail-ի ընթերցողները բացասաբար են արձագանքել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Talk TV-ի հաղորդավար Պիրս Մորգանին տված հարցազրույցին, փոխանցում է Ռիա Նովոստին։ 


Զրույցի ընթացքում Ուկրաինայի ղեկավարը մտահոգություն է հայտնել, թե ինչ կլինի Կիևի բրիտանական աջակցության հետ այն բանից հետո, երբ Բորիս Ջոնսոնը հեռանա վարչապետի պաշտոնից։

 

«Զելենսկին պետք է դադարի լինել ԱՄՆ-ի խամաճիկը և հաշտություն կնքի Ռուսաստանի հետ»,- իր կարծիքն է հայտնել օգտարերերից մեկը։ 

 

«Այս մարդը Ուկրաինայի երիտասարդներին օգտագործում է որպես միս», - գրել է բրիտանացիներից մեկը։ 


«Նա չի թաքնվում: Նա տեսահոլովակներ է նկարահանում «Օսկար»-ի համար, թեյ է խմում հայտնիների հետ և մասնակցում է ֆոտոշարքերի իր կնոջ հետ: Ինչպիսի՞ կյանք»։ 


«Զելենսկին և նրա կինը պետք է հասկանան, որ սնուցողը դատարկ է, համենայնդեպս, ես այդպես եմ կարծում։ Եթե նա խակի կոստյումով վալս անելու փոխարեն փորձեր հաշտության համաձայնագիր կնքել Պուտինի հետ՝ բոլորին հրավիրելով Ուկրաինա, այդ երկիրը, միգուցե նման իրավիճակում չլիներ: Ես ցավում եմ ուկրաինացի ժողովրդի համար»,- գրել է օգտատեր Գիլ Քոնալը:

 

 

Քաղաքականություն